Ազգային տարազների ցուցադրություն՝ Երևանի սրտում

Ազգային տարազների ցուցադրություն՝ Երևանի սրտում

«Երևանյան ամառ» միջոցառումների շրջանակում Ազգային պատկերասրահի կամարակապ նախասրահում տեղի է ունեցել Արամ Նիկոլյանի նոր՝ «Ուրֆա. Վերածնված արժեքներ» հավաքածուի ցուցադրությունը:



Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. որ ազգային մշակութի ինքնատիպությունն ու խառնվածքն արտահայտող մասնիկներով ստեղծած նմուշները լրացվել են Ուրֆայի ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություններով: 36 կտոր հագուստից բաղկացած ցուցադրությանն առանձնահատուկ ուշադրության են արժանացել երևանյան տարազների հիմքով կարված զգեստները: Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև Տերյան մշակութային կենտրոնի վերականգնած տարազները:



Արամ Նիկոլյանի խոսքով՝ ցուցահանդեսի գլխավոր նպատակը ազգային հագուստը նոր մոտեցումներով, նաև առօրյա կյանքում կիրառելի դարձնելն է: Ցուցադրությանը ծանոթանալու հնարավորություն են ունեցել նաև Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը: