Շմայսը «բռնել ու… բռնաբարում ա»

Շմայսը «բռնել ու… բռնաբարում ա»

Միշտ եղել է, բայց հատկապես վերջին շրջանում ողջ սոցիալական ցանցերն ու կայքերը հեղեղվել են բռնաբարության մասին նյութերով:



Այսինքն՝ բռնաբարություն տեղի է ունենում, չէ՞, որ գրում են: Դա էլ մի կողմ. նման դեպքերը սկսեցին շատանալ հատկապես Շմայսի բռնաբարության մասով հայտարարությունից հետո:



Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակում» Առաքել Մովսիսյանը հայտարարել էր. «Որ բռենցինք, իրենք հաստատ բռնաբարվելու են»: Չեմ նշում, բոլորդ լավ գիտեք, թե ինչ առիթով էր ասել:



Հիմա ի՞նչ գիտենք. Շմայսը բռնել է, թե՞ դեռ որոնումների մեջ է… Փաստերը վկայում են, որ բռնել է, որովհետև Հայաստանում աննախադեպ աճել է բռնաբարությունների թիվը:



Երեկ էլ մեր կայքի լրագրող Լուսինե Շահվերդյանի հարցազրույցում մի այսպիսի տեղին հարց որսացի՝ ուղղված Շմայսին.



-Ինչի՞ դուք գլխատելու ու բռնաբարելու «թուղթ» ունե՞ք:



Երբ ի զարմանս ինձ, պատգամավորն ասաց՝ «հա, հենց ըտենց ա», էլ մոտս կասկած չմնաց, որ վերջին շրջանի բռնաբարությունների հեղինակը բացահայտվել է:



Եթե մարդը բժշկից թուղթ ունի և կարող է անարգել «բռնաբարել» ու այն համարվել հարգելի… Եզրակացությունը թողնում եմ ձեզ:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ