Մեքենայի վարորդն ու 6 ուղևորները ողջ-ողջ այրվել են

Մեքենայի վարորդն ու 6 ուղևորները ողջ-ողջ այրվել են

Այսօր՝ հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ Սարատովկա գյուղի սկզբնամասում: Lorinews.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ժամը 00:40-ի սահմաններում Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենայում գտնվող վարորդն ու 6 ուղևորները ողջ-ողջ այրվել են: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատը, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Ստեփանավանի և Տաշիրի բաժինների օպերատիվ խմբերը, Ստեփանավանի և Տաշիրի քննչական բաժինների քննիչները, ինչպես նաև ոստիկանության փորձաքրեագետները: Ժամանել են նաև Լոռու ճանապարհային ոստիկանները՝ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: 



Սկզբնաղբյուր` lorinews.am



 



Հ.Բ.