Աշտարակում ինքնասպանության փորձ է կանխվել

Աշտարակում ինքնասպանության փորձ է կանխվել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.15-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Ներսես Աշտարակեցու փողոցի շենքերից մեկի տանիքից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:



Ոստիկանության աշխատակիցները կանխել են Կ. Մ.-ի (ծնվ.1964թ.) ինքնասպանության փորձը: