Լոռու մարզում հայտնաբերվել է օրեր առաջ վթարից հետո գետի հոսանքում անհետացած քաղաքացու դին (լրացված)

Լոռու մարզում հայտնաբերվել է օրեր առաջ վթարից հետո գետի հոսանքում անհետացած քաղաքացու դին (լրացված)

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 7-ին՝ ժամը 08.05-ին, 4 հրշեջ-փրկարար վերսկսել են հունիսի 4-ին տեղի ունեցած վթարի հետևանքով Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի մեջ գտնված Վ.Ս.-ի որոնողական աշխատանքները և ժամը 17.50-ին Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի–Ախթալա հատվածի 18-րդ կմ-ի մոտակայքում` Դեբեդ գետում, հայտնաբերվել են նրա դին:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21.19-ին ջրափրկարարները գետից դուրս են բերել Վ.Ս.-ի դին:



Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Հաղպատ գյուղի եկեղեցու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Դեբեդ գետը, կան տուժածներ։