Արգամն էլ վարչապետ հոր պես «կատակասեր է»

Արգամն էլ վարչապետ հոր պես «կատակասեր է»

Հովիկ ու Արգամ Աբրահամյաններին մի հարցում չեմ հասկանում. տնաշեննե՜ր, ի՞նչն էր խանգարում, որ ձևական մի թեկնածու թողնեիք Արգամի հետ: Եթե անգամ չկար, «մեկին խցկեիք», որ ընտրության հոտ գար, որ խոսողների «բերանները փակվեր»: Հա, հասկանում եմ՝ շորի մյուս երեսն էլ կա, մարդիկ կասեն՝ տեսե՜ք է, վարչապետի ահից մեկը «մոտ չեկավ», բայց…



որ ի՞նչ:



Տասը թեկնածու էլ դնեին,արդյունքը նույնը կլիներ: Բայց գոնե մարդիկ կհասկանային, որ «իրենց մարդու տեղ դնող կա», չէին մտածի, որ խոտ են՝ իրենց վրայով կարող են քայլել, կոխրճել… Իսկ գուցե հենց այդ մտածողությունն են կամեցել ամրապնդել մարդկանց ենթագիտակցության մեջ: Որ հաջորդ ընտրություններին հույս չունենան, որ իրենք ինչ որ բան կարող են փոխել:



Aravot.am-ի՝ ինչպիսի՞ն կլինեն ընտրության արդյունքները հարցին էլ Արգամը ո՜նց չկատակեր.



«… ժողովուրդը ում վստահի, նա էլ կլինի»:




Արգամն էլ վարչապետ հոր պես «կատակասեր է»:




ՀԳ … Եվ ժողովուրդը վստահեց Արգամին, էլ ու՞մ վստահեր, երբ մեկ ուրիշը չկար:




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ