Լավ արեցինք ճանապարհ փակեցինք, կարիքը լինի այլ կտրուկ քայլերի էլ կդիմենք

Լավ արեցինք ճանապարհ փակեցինք, կարիքը լինի այլ կտրուկ քայլերի էլ կդիմենք

Շաբաթ օրը Արագածոտնի մարզում լարված իրավիճակ էր, մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Վանաձոր մայրուղու Ալագյազ-Արթիկ հատվածը։ Կաթի մթերման գինը կտրուկ իջել է՝ 170 դրամից հասնելով 100-ի, խոսակցություններ կան նաև, որ մի քանի օրից մթերման գինը կդարձնեն 80 դրամ։ Ալագյազ գյուղի բնակիչներից Սուրեն Համբարյանն ասաց, որ այսօր կրքերը փոքր ինչ հանդարտվել են, բայց եթե նորից կաթ մթերողները գին իջեցնեն, ապա իրենք այս անգամ այլ կտրուկ քյալերի կդիմեն։ «Լավ արեցինք ճանապարհ փակեցինք, հիմա կարևորը մեր հարցը քննարկում են, բա որ 80 դրամ դարձրեցին, էդ դեպքում ավելի լավ է ձրի տանք կաթը պրծնենք, կամ էլ ընդհանրապես անասնապահությամբ չզբաղվենք»,-ասաց Ալագյազ գյուղի բնակիչներից Սուրեն Համբարյանը։ Նա ասում է, որ իրենք կարիքի դեպքում մեկ անգամ էլ ճանապարհ կփակեն․«Գիտեն խեղճ ու կրակ գյուղացիյա, ինչքան կաթի գինը ասեն, էդքանով էլ կաթը կծախենք, թող էնպես չանեն, որ ընդհանրապես անասնապահությամբ չզբաղվենք, ու կաթի երես ընդհանրապես չտեսնեն, էդ դեպքում կաթի փոշով թող սարքեն ու իրենք տուժեն»,-ասաց գյուղացին։