Հունիսի 8-ը նշվում է Օվկիանոսների համաշխարհային օր

Հունիսի 8-ը նշվում է Օվկիանոսների համաշխարհային օր

1992թ.-ին Ռիո դե Ժանրեոյում միջազգային գագաթաժողովի ժամանակ առաջարկվեց նշել Օվկիանոսների Համաշխարհային օր :Իսկ 2008թ.-ին արդեն պաշտոնապես նշելու որոշումը կայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան :Սկսած 2009թ.-ից յուրաքանչյուր հունսի 8-ին աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ օվկիանոսի էկոլոգիական խնդիրների,բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ ,ինչպես նաև համաշխարհային օվկիանոսի կենաբազմազանության նկատմամբ ուշադրությունը մեծացնելը : Երկրի գրեթե 70% -ը պատված է Համաշխարհային օվկիանոսով ,այն զբաղեցնում է երկրագնդի երեք քառորդ մասը:Ըստ գիտնականների՝ Համաշխարհային օվկիանոսը բաժանված է 4 մեծ օվկիանոսների՝Ատլանտյան,Հնդկական,Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ:Կյանքը օվկիանոսում զարգացել է ցամաքում կյանքի առաջանալուց 3 միլիարդ տարի առաջ:Օվկիանոսում ամենախոր կետը Մարիանյան իջվածքն է,որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:



Արկադի Ալեքյան