Սոթքի գյուղացիները սարսափած են, գայլերը հարձակվել են

Սոթքի գյուղացիները սարսափած են, գայլերը հարձակվել են

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում փոքրից մեծ վախենում են միայնակ դուրս գալ փողոց, նրանք մի քանի օր շարունակ լսում են, որ գայլը հարձակվել է ոչխարների վրա ու հոշոտել։ Այս գիշեր հերթական դեպքն է գրանցվել գյուղում անասնագոմի վրա գայլերի հարձակում է եղել։«Այս գիշեր գայլերը հարձակվել են Ռաֆիկ Բադալյանի ոչխարների վրա, 15 ոչխարներ արդեն ստակել են, մոտ 35 հատ էլ վիրավորված են տարբեր աստիճաններով։ 56 ոչխար են այսօր հոշոտել»,- Hraparak.am-ին ասաց Սոթք գյուղի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը։



Թե որքան վնաս է գյուղացին կրել, գյուղապետն հստակ չի չկարողացավ ասել․ «Մեկ ոչխարի գինը մեզ մոտ 35.000 դրամից մինչև 40.000 հազար դրամ է հասնում, դե դուք ինքներդ պատկերացրեք թե ինչ ահռելի վնաս է գյուղացին կրել»։ Խոսելով նախօրեյին տեղի ունեցած գայլերի հարձակումից, Շահսուվարյանը տեղեկացրեց, որ 6 ոչխար էր գայլը հոշոտել և իրենք այդ գյուղացուն արդեն փոխհատուցել են։



Հենց նույն օրը գնացինք ոչխար առանք տվեցինք, ինչ վերաբերում է Ռաֆիկ Բադալյանին, ապա նա նոր է մեզ մոտ տեղափոխվել և ոչխարներն էլ Վարդենիսի բազայի մեջ են գրանցված, այդ պատճառով փոխհատուցում մենք տալ չենք կարող»,-ասաց գյուղապետը։ Նա տեղեկացրեց, որ գյուղում ընդամենը մեկ հրացան ունեն և հնարավորության դեպքում այդ մեկ հրացանով կոչնչացնեն բոլոր գայլերին։