Դա՞ էիք ուզում, որ գլխավոր դատախազը ԱԼՄ-ի նման փակվի…

Դա՞ էիք ուզում, որ գլխավոր դատախազը ԱԼՄ-ի նման փակվի…

Ականջդ կանչի Տիգրան Կարապետյան ու ԱԼՄ: Խուլ ու համրերին այնպիսի ժեստիկուլացիոն դասընթացներ էր տալիս, որ իրենք ավելի լավ էին հասկանում, քան «ականջ ու լեզու ունեցողները»:



Ինչ որ մեկը ձեռ ու ոտով, դեմքի տարբեր հատվածներով, աչքերի թարթումով, ունքերի ձգումով, փորի տարբեր հատվածներոով, անգամ աղիների գալարումներով հեռուստադիտողին էր ներկայացնում հայաստանյան լուրերը: Հիմա չգիտեմ՝ ԱԼՄ-ից բացի այդպիսի ալիք կա՞, որ ժեստիկուլացիայի միջոցով հնարավոր լինի վերծանել լուրերը:



Լուրերը չգիտեմ, բայց ԱԺ-ում «թեթևի մեջ շանթահարվելուց հետո» ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ժեստիկուլացիայի վերաբերյալ մի այնպիսի դասախոսություն կարդաց, որ չթողեց անցամ մի լրագրող «լեզու շարժի»: Զարմանալի բան: Դասախոսության ընթացքում ոչ մի ժեստ չարեց, անգամ դեմքի ամենանուրբ մկանները ծուլացան շարժվել: Նայում էի տեսանյութն ու մտածում՝ դա՞ էիք ուզում, որ գլխավոր դատախազը ԱԼՄ-ի նման փակվի… Ողջ ժեստիկուլացիան փակի ու գործի դնի «լեզվի գործընթացը»:



 





 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ