Բաղրամյան պողոտայում բռնի ուժով ակտիվիստներին հեռացրին, կան բերման ենթարկվածներ

Բաղրամյան պողոտայում բռնի ուժով ակտիվիստներին հեռացրին, կան բերման ենթարկվածներ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները դեռևս Բաղրամյան պողոտայում նստացույց են անում։



Փոխոստիկանապետ Վալեի Օսիպյանը 10 րոպե ժամանակ  է տվել նրանց, որպեսզի ինքնակազմակերպվեն և տարածքը լքեն։ Այնինչ ակցիայի մասնակիցները չեն համաձայնում լքել տարածքը։



Հիշեցնենք, որ երեկ ժամը19:00-ից ոսիկանները փակել են դեպի նախագահական տանող ճանապարհը, և բողոքի երթը, հասնելով ոստիկանական պատնեշին վերածվել էր նստացույցիԳրողների տան մոտ:



Օսիպյանի տված ժամանակը ավարտվեց, և բախումներ սկսվեցին: Ոստիկանները սկսեցին ուժ կիրառել, ցուցարարների դեմ՝ գործի դնելով ջրցան մեքենաները: Գետնին նստած մարդկանց անխնա ջրում էին։



Քաղաքացիական հագուստով եւ սեւ թեւկապներով ոստիկանները տասնյակ մարդկանց են բերման ենթարկել։