Անին նույնպես ընկել է ջրցան մեքենայի բերանը

Անին նույնպես ընկել է ջրցան մեքենայի բերանը


Անի Զախարյանը նույնպես ընկել է ջրցան մեքենայի բերանը ու թաց՝ նստած համակարգչի առաջ կոչով դիմում է ժողովրդին.



Ժողովուրդ տարածել, անխնա տարածել, թող բոլորն իմանան ով է Սերժիկ Սարգսյանը, ով վերջերս Ցեղասպանության 100-րդ տարելից նշեց․․․
Ամբողջովին թաց նստած եմ համակարգչիս առջև և շարադում եմ այն, ինչ տեղի ունեցավ 2015թ․-ի հունիսի 22 լույս 23-ի գիշերը ժամը 5։10ր-ին մոտ։ Բաղրամյան պողոտայի Գրողների շենքի դիմաց շարունակվում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս եկած ՀՀ քաղաքացիներիս խաղաղ նստացույցը, որտեղ մեծ մասը կանայք էին,հղի կանայք նույնպես կային, պատանիներ և տարեց մարդիկ․ Հունիսի 22-ին ժամը 19։00-ից շարժվեցինք դեպի Բաղրամյան 26, սակայն ոստիկանները փակեցին ճանապարհը և ստիպված եղանք ողջ գիշեր նստացույց անել Գրողների տան դիմաց։ Հանկարծ մեզ մոտեցան մի քանի ջրցան մեքենաներ և առանց զգուշացնելու ջրցան մեքենաների հզոր շիթերով մեզ ՀՀ քաղաքացիներիս տապալեցին գետին և շիթերի ուժի ներքո բոլորս ցաք ու ցրիվ եղանք տարբեր ուղղություններով, որի ընթացքում վնասվեցին շատ քաղաքացիների գլուխները և շատերը ստացան մարմնական այլ վնասվածներ։ Ժողովուրդը գտնվում էր ծայրաստիճան դողերոցքի մեջ և ոչ մի շտապօգնության մեքենա չմոտեցավ բռնատիրական ռեժիմի վայրագությունից տուժած մարդկանց։ Պայքարեցինք և տեղում մնացինք, որքան կարող էինք, սակայն ջրի հզոր շիթերը շպրտեցին մեզ այս ու այն կողմ և ստիպված եղանք լքել տարածքը։ Ահա նման վայրագությունների հենքի վրա մի բռնապետ, Սերժիկ Սարգսյան անունով շարունակում է տիրել մեր երկրին և սպիտակ գենոցիդ իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ։ Սակայն այս ամենը մեզ բնավ չվախեցրեց, պարզապես համոզվեցինք, թե ում հետ գործ ունենք և որ հարկավոր է պատրաստվել լուրջ քաղաքական պայքարի։ Այս ամենից հետո յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պահանջը մեկն է՝Սերժիկ Սարգսյանը պետք է հեռանա, մենք չենք նահանջելու այսօրվա վայրագությունը ընդամենը սկիզբն է ՀՀ արժանապատիվ քաղաքացիներիս իրական պայքարի՝հանուն մեր երկրի և հանուն մեր ժողովրդի։ Ես հպարտ եմ, որ կարող եմ այսքան ուժեղ լինել, այս ամենը էլ ավելի ուժեղացրեց ինձ և այսուհետ դուք կտեսնեք ինչ է սկսվելու։ Մի անգամ ենք ապրում, պիտի ապրենք արժանապատիվ և պիտի ուժ ունենանք հաղթելու ներքին թշնամուն, որի անունն է Սերժիկ Սարգսյան:



Հասմիկ Բաբաջանյան