Սերժ Սարգսյանը ու Հովիկ Աբրահամյանը նույն ինքնաթիռով վերադարձան Երեւան

Սերժ Սարգսյանը ու Հովիկ Աբրահամյանը նույն ինքնաթիռով վերադարձան Երեւան

Քիչ առաջ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույն ինքնաթիռով վերադարձան Երեւան: Փողոցներում ոստիկանական մեքենաների ակտիվության ու բարձր ազդանշանների «տարափի» առիթը հենց դա էր, գրում է armtimes.com-ը:



Հիշեցնենք, որ նրանք Ռուսաստանի Դաշնություն էին գնացել նույն օրը՝ հուլիսի 9-ին:



Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Սերժ Սարգսյանը մեկնել էր Ուֆա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի աշխատանքներին:



Հովիկ Աբրահամյանի աշխատակազմն էլ տեղեկացրել էր, որ վարչապետը Մոսկվա է մեկնում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ քննարկելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։



Մամուլը գրում էր, որ իրականում նրանք ՌԴ-ում քննարկելու են ՀԷՑ-ում ստեղծված իրավիճակը եւ Սարգսյանի ու Աբրահամյանի այցերը ամենեւին անկախ չեն իրարից: