Դոնալդ Տուսկը կայցելի Հայաստան և Վրաստան

Դոնալդ Տուսկը կայցելի Հայաստան և Վրաստան

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հուլիսի 14-16-ին այցեր կկատարի Վրաստան և Հայաստան:

Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Տուսկի մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Եվրախորհրդի ղեկավարը Վրաստանում կլինի հուլիսի 14-15-ը: Իսկ Հայաստան կայցելի հուլիսի 16-ին:

Հայաստանն ու Վրաստանը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամներ են: Ծրագիրն ուղղված է անդամ երկրների և ԵՄ-ի երկրների քաղաքական ու տնտեսական ասոցացմանը: 2014-ի հուլիսին ԵՄ-ն և Վրաստանը Ասոցացման համաձայնագիր էին ստորագրել, Հայաստանն ու ԵՄ-ն` ոչ: