Մահացել է դերասան Օմար Շարիֆը

Մահացել է դերասան Օմար Շարիֆը

Մահացել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը, հայտնում է AlArabiya-ն։ Դերասանը մահացել է 83 տարեկան հասակում։



Օմար Շարիֆը հռչակ էր ձեռք բերել «Լոուրենս Արաբացին» ֆիլմում կատարած իր դերով, որով նա 1962թ. առաջադրվել էր «Օսկար» անվանակարգի եւ «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Նա խաղացել է «Բժիշկ Ժիվագոն», «Մաքենայի ոսկին» Ծիծաղելի աղջիկը» եւ այլ ֆիլմերում։ Նշենք, որ նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։ Եվ 2009թ. «Ես մոռացել եմ ձեզ ասել» ֆիլմում նա խաղացել էր Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդու դեր։



Հայոց ցեղասպանության մասին պատմող Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելու համար (1991թ.) Օմար Շարիֆին արգելել էին մուտք գործել Թուրքիա։