«Ոսկե ծիրանը» մեկնարկեց

«Ոսկե ծիրանը» մեկնարկեց

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: 



Պատվավոր հյուրերի թվում է իտալացի կինոդիվա Օռնելա Մուտին: Նշենք, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:



Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 12-19-ը, որի ընթացքում կներկայացվեն համաշխարհային հնչեղություն ստացած մրցանակակիր ֆիլմեր, մասնավորապես՝ Կաննի, Բեռլինի և Վենետիկի կինոփառատոններից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի մոտ 200 ֆիլմ: