Բաքվի «սև ցուցակը» առաջիկայում կարող է նոր անուններով համալրվել

Բաքվի «սև ցուցակը» առաջիկայում կարող է նոր անուններով համալրվել

Բաքվի «սև ցուցակը» առաջիկայում կարող է նոր անուններով համալրվել, տեղեկացնում է «Ազատությունը»:



Ադրբեջանի արտգործնախարարությունը ուսումնասիրում է ռուսաստանցի լրագրողների անունները, ովքեր մասնակցել են Լեռնային Ղարաբաղ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի՝ Շուշիում կազմակերպած մամուլի ասուլիսին։



«Ինտերֆաքս-Ազերբայջանի» հետ զրույցում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիևն ասել է՝ «չի բացառվում, որ այդ լրագրողները անունները կընդգրկվեն ԱԳՆ ոչ ցանկալի անձանց ցուցակում»։