Սրտատրոպ սպասում են սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստին

Սրտատրոպ սպասում են սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստին

Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստը, որը խոստացվել էր հրապարակել հուլիսին, այսօր կհրապարակվի նախագիծը պատրաստող մասնագիտական հանձնաժողովի կողմից և կուղարկվի ԱԺ:



«Տեքստը դեռ չի եկել, րոպե-րոպե սպասում ենք»,- Tert.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:



Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ տեքստը կհրապարակվի մաս-մաս:



Վահրամ Բաղդասարյանն էլ հաստատեց՝ ասելով, որ հիմնական փոփոխությունները կհրապարակվեն այսօր, իսկ անցումային դրույթները՝ ավելի ուշ: