Ովքեր են մասնակցել եւ ովքեր երգել Գենեալ Մանվելի ծնունդին

Ովքեր են մասնակցել եւ ովքեր երգել Գենեալ Մանվելի ծնունդին

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը հուլիսի 14-ին մեծ շուքով նշել է 59-ամյակը: Ավանդույթի համաձայն ծնունդը մեծ շուքով նշվել է Էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում: Հրավիրյալների թիվը մոտ 700-800 է եղել, ռեստորանի երկու սրահներում ասեղ գցելու տեղ չի եղել, աննախադեպ է եղել հատկապես Ղաաբաղից եկած հյուրերի թիվը:



Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւս մասնակցել են ծնունդին եւ նստել հոբեյլարի կողքին, նրանց սեղանակցել են Սեյրան Սարոյանը, , գեներալի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ Արշակ Սրբազանը:Ինչպես ամեն տարի, այս տարի Գեներալի ծնունդին ներկա չի եղել վերջինի հետ ոչ ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունեցող վաչարչապետ Հովիկ Աբրահամյանը:



Երկրապահական ընտանիքը գեներալի ծնունդը համարում է իր տոնը, հետեւաբար Մանվել Գրիգորյանի ծնունդը հենց ԵԿՄ-ականներն են կազմակերպում: Ավադույթի համաձայն՝ այս տարի եւս գեներալի ծնունդը նրանք են կազմակերպել ու ներկաների կեսից ավելին էլ՝ նրանք եղել՝ բացի ԵԿՄ-ից պատանի եւ երիտասարդ երկրապահնրեն էլ են տոնախմբությանը միացել, աննախադեպ է եղել նաեւ Ղարաբաղից եկածների թիվը: Բոլորը պարել են, ուրախացել,երգել են տեղական աստղեր Համլետ Գեւորգյանը, Աղասի եւ Ներսիկ Իսպիրյանները եւ ուրիշներ: