Թեհրանում ցույցի ժամանակ 200 ուսուցիչ է ձերբակալվել

Թեհրանում ցույցի ժամանակ 200 ուսուցիչ է ձերբակալվել

«euronews.com»-ը` հղում անելով «Al Arabiya» ալիքին, հաղորդում է, որ Իրանի մայրաքաղաքում կազմակերպված ցույցը ցրելու ժամանակ ավելի քան 200 ուսուցիչ է ձերբակալվել:
Նշվում է, որ ուսուցիչները ձերբակալվել են, երբ ոստիկանությունը ցրել է իրանցի ուսուցիչների կազմակերպած ցույցը:
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Թեհրանի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով իշխանություններից ազատ արձակել ձերբակալված իրենց գործընկերներին:
Թեհրանում անցկացված ցույցին, կազմակերպիչների խոսքով, մոտ 2.000 մարդ է մասնակցել: