Միլենան առանց հոր կխնամի Հայկի ու իր աղջկան…

Միլենան առանց հոր կխնամի Հայկի ու իր աղջկան…

Տաքարյուն են հայ տղամարդիկ ու համարյա ամեն օր ականատես ենք լինում խանդի հողի վրա կատարվող սպանությունների ու այլ ողբերգական իրադարձությունների: Այդ իսկ առումով ուզում եմ հանրայնացնել այս դեպքը, որպեսզի տղամարդիկ որևէ քայլ կատարելուց առաջ խորհեն՝ իսկ գուցե իրենք սխա՞լ են: Նման պարագայում սպանելով կնոջը, հետո ո՞նց են այդ ծանր բեռը ողջ կյանքում տանելու իրենց ուսերին:



Երևի այդ բեռը ենթագիտակցորեն սարսափեցրել է Հայկ Վարդանյանին, ով ծննդատանը հրազենով կրակելով կնոջ ուղղությամբ, ինքնասպան է եղել: Հայկը կասկածել է, որ նորածինն իր երեխան չի: Եվ ահա այսօր «Ժողովուրդ»-ը տեղեկացնում է, որ ԴՆԹ հետազոտությամբ պարզվել է, որ ծնված աղջիկն ինքնասպան եղած Հայկ Վարդանյանի աղջիկն է:
Բարեբախտաբար մայրը կենդանի է մնացել ու առանց հոր կխնամի Հայկի ու իր աղջկան: Իսկ թե հոգեբանական ինչ պատնեշների միջով կանցնի, Աստված գիտե:



Հասմիկ Բաբաջանյան