Որովհետև «Ռոյալ կլասիկ հաուզ» բիզնես-կենտրոնը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը

Որովհետև «Ռոյալ կլասիկ հաուզ» բիզնես-կենտրոնը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը

Երբ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասում, կառավարական 3-րդ մասնաշենքի դիմացի այգին նորոգվում էր, մենք գրեցինք, որ երկար ժամանակ անխնամ այս տարածքի նորոգման գաղտնիքը մեկն է․ դիմացի «Ռոյալ կլասիկ հաուզ» բիզնես-կենտրոնը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը։ Որպեսզի բիզնես-կենտրոնը շահագործման հանձնվելուց հետո նորմալ շահագործվեր, ինֆրաստրուկտուրայի կարիք կար, ուստի արագությամբ այգին բարեկարգվեց։ Մենք անգամ հումոր էինք արել՝ լավ կլիներ, որ բոլոր անբարեկարգ թաղամասերում նախագահի եղբայրները տներ ունենային, եւ դրա շնորհիվ ամենուրեք այգիներ գցվեին, բարեկարգում իրականացվեր։ Պարզվում է՝ մեր հումորն իրականություն է դարձել։ Երկու ամիս է, ինչ սկսվել է Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի ետնամասի այգու բարեկարգումը։ Որքան եղավ մեր զարմանքը, երբ տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը, այժմ բնակվում է Արամի 87 հասցեում՝ նախկին ԲՀԿ-ական Բռլյանտի Արշակի շենքում, որը բարեկարգվող այգուն է նայում։ Այգու շինարարությունը, ի դեպ, իրականացվում է ոչ թե պետբյուջեի հաշվին, այլ «Տաշիր» ընկերության կողմից։