Մարզահամերգային համալիրը կդառնա հյուրանոցային համալիր և ոչ միայն

Մարզահամերգային համալիրը կդառնա հյուրանոցային համալիր և ոչ միայն

Կառավարության այսօրվա նիստում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ որոշում կա ուղիղ վաճառքի ձևով մարզահամերգային համալիրը տալ «Նտաա ինվեստմենտ գրուպ» ընկերությանը, ընդհամենը 30.000.000 ԱՄՆ դոլարով։ 4 տարվա ընթացքում գնորդը պարտավորություն է ստանձնել 100 հազար դոլարի ներդրում իրականացնել։ Այդ ներդրումների արդյունքում մարզահամերգային համալիրը դառնալու է ժամանցային կենտրոն, որտեղ կլինեն հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, ռեստորաններ և այլ ժամանցային հատվածներ։ Ներդրողը պարտավորվել է նաև աշխատանքային պայմանագրեր կնքել տեղի ՊՈԱԿ-ում աշխատող շուրջ 100 աշխատակիցների հետ։