Պուտինը իջել է Սև ծովի հատակը (տեսանյութ)

Պուտինը իջել է Սև ծովի հատակը (տեսանյութ)

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը բատիսկաֆով սուզվել է Սև ծովի հատակը: Դա տեղի է ունեցել Ղրիմի ափերի մոտ, որտեղ այցով գտնվում էր Պուտինը, տեղեկացնում է ТАСС-ը:



Ծովի հատակում նա դիտել է 10-11-րդ դարերում խորտակված նավեր: Դրանք ենթադրաբար բյուզանդական նավեր են:



Պուտինը հայտաարել է, որ այս սուզումը շատ լավ առիթ է ևս մեկ անգամ համոզվելու, թե որքան խորն են իրենց պատմական արմատները, որքան խորն է ամբողջ աշխարհի հետ փոխհարաբերման պատմությունը:



Սուզումն իրականացվել է C-Explorer 3 գիտահետազոտական խորջրյա բատիսկաֆի միջոցով, որն ունի կատամարանի տեսք:Պուտինը ասել է նաև, որ կարող էր Սև ծովի այդ 80 մետրանոց խորությունը հաղթահարել առանց բատիսկաֆի: