Մհեր Սեդրակյանի թիկնազորի կողմից ծեծված Վահան Մարտիրոսյանին հրավիրել են հարցաքննության

Մհեր Սեդրակյանի թիկնազորի կողմից ծեծված Վահան Մարտիրոսյանին հրավիրել են հարցաքննության

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմների ու թիկնազորի կողմից «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին եւ կնոջը նրանց 2 տարեկան երեխայի ներկայությամբ ծեծելու դեպքի առթիվ վարչական շրջանի դատախազի ցուցումով քրեական գործ է հարուցվել՝ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ծեծ, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը 100-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով: Մեր տեղեկություններով, Քննչական կոմիտեից արդեն Վահան Մարտիրոսյանին հրավիրել են հարցաքննության։ Նա նշել է, որ կինը հիվանդանոցում է, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կներկայանա: