Մարալիկում գործող քաղաքապետը հաղթել է ԲՀԿ-ական թեկնածուին

Մարալիկում գործող քաղաքապետը հաղթել է ԲՀԿ-ական թեկնածուին

Մարալիկի քաղաքապետի սեպտեմբերի 13-ի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արտակ Գևորգյանը:



Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված արդյունքների՝ գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 1 965 ընտրող, իսկ նրա մրցակցի՝ Մարալիկի քաղաքապետարանի տեսուչ, ԲՀԿ անդամ, ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանի օգտին՝ 1 110-ը:



Մարալիկում 5 500 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 147-ը: