Շոտլանդիայում նորից հիշել են անկախության հանրաքվեի մասին

Շոտլանդիայում նորից հիշել են անկախության հանրաքվեի մասին

Շոտլանդական ազգային կուսակցությունը արտահայտվել է մի քանի տարի անց անկախության մասին նորից հանրաքվե անցկացնելու օգտին: Նման հայտարարություն է արել կուսակցության առաջնորդ և տարածաշրջանի առաջին նախարար Նիկոլ Սթերջենը: Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն` հղում անելով BBC News-ին:



Կուսակցությունը ակնկալում է համապատասխան մանիֆեստ ներկայացնել շոտլանդական խորհրդարանի ընտրություններում 2016-ին:



«Մեր մանիֆեստում կնշվի, որ մենք դիտարկում ենք հանգամանքներն ու ժամանակային շրջանակները, թե երբ նպատակահարման կլինի անցկացնել հանրաքվեն, սակայն մենք կարող ենք միայն առաջարկել այն անցկացնելը», - հայտարարել է Սթերջենը: