Մականունավոր պատգամավորները ԱԺ-ում մեծ անելիքներ ունեն

Մականունավոր պատգամավորները ԱԺ-ում մեծ անելիքներ ունեն

ԱԺ աշնանային նստաշրջանը երեկ մեկնարկեց նոր սահմանադրության նախագծի քննարկմամբ։



Եվ քանի որ նոր սահմանադրությունն իշխանության ձեւավորման նոր չափանիշներ է ենթադրում, ուստի մականունավոր պատգամավորները մեծ անելիքներ ունեն, որպեսզի կարողանան ապացուցել առաջիկա խորհրդարանում իրենց գոյության անհրաժեշտությունը։



Ըստ այդմ, նրանց շրջանում երեկվանից արդեն որոշակի տրանսֆորմացիաներ էին նկատվում: Լրագրողներին մշտապես «չորող», նրանց հարցերն արհամարհող ընտրյալների այս խումբը երեկ իրեն բարեկիրթ էր պահում:



Ամեն մեկը փորձում էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունների գովքն անելու հարցում իր լուման ներդնել, եւ անգամ փորձում էին պատասխանել լրագրողների հարցերին: