Կմիավորվեն քաղաքական բևեռները, բայց ոչ ժողովուրդը

Կմիավորվեն քաղաքական բևեռները, բայց ոչ ժողովուրդը

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Կարապետյանի կարծիքով, Սահմանադրությունն այն առանցքը չէ, որի շուրջ մեր ժողովուրդը կմիավորվի։



-Մեր ժողովուրդը ռեալ ժողովուրդ է։ Համախմբվում է այն ժամանակ, եթե տեսնում է, որ համախմբումը ռեալ, շոշափելի բան է տալու։ Իսկ եթե տեսնում են, իրեն տանում են պարելու, աղոթելու, կամ «Սանիտեքի» հետ կռիվ անելու, մարդիկ այլևս լուրջ չեն վերաբերվում դրան։ Բայց հենց տեսնեն, որ իրական հնարավորություն ունեն իրավիճակ փոխելու, այնպես կհամախմբվեն, որ չենք էլ հասցնի տեսնել։
- Հիմա Սահմանադրությունը ռեալ բան չ՞ի։  
- Կմիավորվեն բեևռները, բայց թե ինչքանով այն կդառնա իշխանափոխության դրդող ազդակ, չեմ կարող ասել, չեմ տեսնում նման բան։ Մեր ժողովուրդը հեղափոխական ժողովուրդ է։ Սահմանադրական հանրաքվեի, խորհրդարանական կամ ՏԻՄ ընտրություններին բանի տեղ չի դնում։ Այ, նախագահականի ժամանակ պատրաստ է համախմբման։ Սահմանադրության շուրջ հազիվ թե, չնայած, այն, որ առաջարկվող Սահմանադրությունը չարիք է, փաստ է, և սա պետք է ամեն կերպ բացատրվի։