ՀՀԿ-ականները շտապում էին քեֆի

ՀՀԿ-ականները շտապում էին քեֆի

ՀՀԿ-ականներն այնքան էին շտապում գնալ ռեստորան՝ Անկախության տոնի քեֆին, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից գրեթե 5 րոպե անց սկսեցին դուրս գալ Մարզահամերգային համալիրից։ Երեկ ՄՀՀ-ում ընդունելություն էր կազմակերպվել․ ներկա էին ինչպես աշխարհիկ «էլիտայի» ներկայացուցիչները, այնպես էլ «հոգեւոր»՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի գլխավորությամբ։ Իսկ թե ինչ խոսեց նախագահ Սերժ Սարգսյանը, ցավոք, մեզ համար «գաղտնիք» մնաց, քանի որ, ինչպես բոլոր նման միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա է լինում երկրի ղեկավարը, «Հրապարակը» չէր հրավիրվել եւ անգամ մուտքի մոտ մեկ ժամ սպասելուց հետո էլ չարժանացավ այդ պատվին։ Թեեւ մենք հավատարմագրվել ենք նախագահական նստավայրի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունում։ Հասկանալի է՝ վախենում են, որ տհաճ հարցեր կուղղենք էլիտային, բայց, ինչ արած, իշխանության մեջ գտնվելն իր գինն ունի։