Այսօր Եգիպտոսի նախագահը համաներում է շնորհել 100 բանտարկյալների

Այսօր Եգիպտոսի նախագահը համաներում է շնորհել 100 բանտարկյալների

Սեպտեմբերի 23-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հրամանով գալիք գլխավոր իսլամական տոնի՝ Ղուրբան Բայրամի առիթով համաներում է շնորհվել 100 բանտարկյալների, որոնք ազատության մեջ կհայտնվեն նույն օրը: Այդ մասին հաղորդում է TASS-ը:



Ազատ արձակվածների ցուցակում է նաև երեք տարվա ազատազրկման դատապարտված Al Jazeera-ի՝ Կահիրեի թղթակցային կետի ղեկավար Մուհամմադ Ֆահմին: 
Նաև Կանադայի անձնագիր ունեցող եգիպտացու անունը, ով հայտնվել է 100համաներման ենթարկվածների ցուցակում, ովքեր համաներման են արժանացել: Ազատ կարձակվի նաև երկրում հայտնի բանաստեղծ Օմար Հազեկը, ով ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերին՝ ցույցերի մասին օրենքի խախտման մեղադրանքով։ Ազատ արձակվածների մեծ մասը ձերբակալվել էին տարբեր ժամանակներում՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համանման մեղադրանքով։



Նշվում է, որ համաներման տակ հայտնվածների ցուցակում կա 16 կին: