ԱԱԾ-ի հայտարարությունն անլուրջ է և վիրավորական Փոստանջյանի համար

ԱԱԾ-ի հայտարարությունն անլուրջ է և վիրավորական Փոստանջյանի համար

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԱԱԾ-ի՝ իրեն ուղղված հայտարարությանը, ասաց, որ ինքն այդքնա չի ցանկանում կենտրոնանալ ԱԱԾ-ի այդպիսի վարքագծի վրա, սակայն իրենից մեծ ջանքեր չի պահանջվում։



Hraparak.am-ի դիտարկմանը, թե ԱԺ նախագահը երեկ մեզ հետ զրույցւոմա սաց, որ պետք չէ իր (Փոստանջյանի) հայտարարություններին լուրջ վերաբերվել, իսկ ինքը ԱԱԾ-ի հայտարարությանը լուրջ վերաբերվու՞մ է արդյոք․ տիկին Փոստանջյանն ասաց․ «Գիտե՞ք, նման հայտարարություն, երբ մի մարմին տեղադրում է իր կայքում, որի լիազորությոնները չուներ, պատկերացրեք՝ ԱԱԾ-ն ունի կոնկրետ գործառույթներ, տվյալ պարագայում՝ օրենքով նախատեսված նախազգուշացում գործառույթ ԱԱԾ-ն չունի, հետևաբար ԱԱԾ-ն չի գործել օրենքի սահմանում։ Դա միանշանակ է։ Միջամտել է օրենսդիր մարմնի գործունեությանը՝ փորձելով և՛ սպառնալիք հնչեցնել, և՛ ինչ-որ չափով նաև խոչընդոտել։ Հիմա, այս պարագայում, հաշվի առնելով․ թե ԱԱԾ-ն ինչ հիմնարկ է, որ 2013 թվականին նա տոնեց իր 95-ամյակը, ուրեմն իրեն նա պատկերացնում է որպես МКВД-ի, КГБ-ի իրավահաջորդ, և այստեղ մենք սա կաիող ենք գնահատել իր գործառույթը՝ որպես МКВД-ի գործառույթ։ Եվ նրանց կազմած այդ հայտարարությունը նման ոճի մեջ էր»։



Ըստ նրա, եթե մենք համադրում ենք այդ ամենը, ապա հաշվի առնելով, որ МКВД և КГБ է, ապա վտանգավոր է․ «Բայց, միևնույն ժամանակ, իհարկե, ցավալի է, երբ սա ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է այսպիսի հայտարարություն տեղադրում իր կայքում։ Մի կողմից էլ՝ և՛ անլուրջ է այս իմաստով, և՛, իհարկե, շատ վիրավորական է, որ ԱԱԾ-ի կողմից, եթե դա իրապես մեր ազգային անվտանգության ծառայությունն է և իրապես մեր ազգային անվատնգությունն է ապահովում, ապա դա, իհարկե, բացարձակ անլուրջ է»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ