Վիրավոր զինծառայողների վիճակը ծանր կայուն է

Վիրավոր զինծառայողների վիճակը ծանր կայուն է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից 4-ի վիճակը ծանր կայուն է, լրատվամիջոցներին տեղեկացրել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:

Զինվորներն այս պահին գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ չորս զինծառայողներ, ևս չորսը վիրավորվել էին: