ՀՀ Նախագահը Նյու Յորքում համանախագահների հետ քննարկել է վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածությունը

ՀՀ Նախագահը Նյու Յորքում համանախագահների հետ քննարկել է վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:



Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը և այս փուլում առկա մտահոգությունները, մասնավորապես՝ վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածությունը: