Արփինեն գլխով կխփի՞ պատին…

Արփինեն գլխով կխփի՞ պատին…

Տարբեր աղբյուրներից հնչող Sos կանչերը վկայում են, որ Արդարադատության մի նախարարություն էլ պետք է, որ կարողանա օրիորդ Արփինեի շահերը պաշտպանի:



Ախր այդպես չի լինում, երբ գրում էինք, որ նման համակարգում կայացած, պատասխանատու աշխատանքների բովով անցած անձ է պետք, ասում էիք՝ չէ՜… թող մի հատ էլ «պաշտոնի համը չառած հանրապետականուհի նստի»:



Կարո՞ղ է կարծր սառույցը տեղի տալ ձյան փաթիլին…



Համակարգը սա է, հիմա այս կանչերն էլ ու՞մ համար են՝ սա չի ենթարկվում, նա չի ենթարկվում…ԴԱՀԿ-ն, գործող նախարարները «գրկաբաց չեն ընդունում»…



Մնում է, որ Արփինեն մի քանի անգամ գլխով խփի համակարգային կարծր պատին, տեսնենք՝ ինչ է ստացվում:



ՀԳ. Չէ, գլուխ կոտրվելու կողմնակից չեմ…



Հասմիկ Բաբաջանյան