Ամերիկան վերջապես հասկացել է, որ պետք է փոխել Սիրիայի հանդեպ վերաբերմունքը

Ամերիկան վերջապես հասկացել է, որ պետք է փոխել Սիրիայի հանդեպ վերաբերմունքը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին CNN-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հրաժարվել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնանկությունը պահանջելուց և փոխարենը պահանջում են այդ երկրում իշխանության «կանոնակարգված» փոխանցում: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Ըստ Քերրիի, սիրիական հակամարտությունը անհնար է լուծել առանց երկրի քաղաքական կյանքում սունիների ներգրավման, ինչը «որոշակի ժամանակ» կպահանջի:

«Ասադի անհապաղ պաշտոնանկությունը կարող է հանգեցնել աղետի և Սիրիայում քաղաքացիական ինստիտուտների քայքայման: Անհրաժեշտ է ապահովել իշխանության փոխանցման կանոնակարգված համակարգ այնպես, որ չգոյանա վախ վրեժխնդրության, կյանքը վտանգված լինելու համար», - հայտարարել է Քերրին, խոստովնելով, որ ԱՄՆ նախկին մոտեցումը Սիրիայում իշխանափոխության հարցում անարդյունավետ էր: