ՆԱՏՕ-ի գեներալը ձևակերպել է Սիրիայում Ռուսաստանի քողարկված գործողությունների նպատակը

ՆԱՏՕ-ի գեներալը ձևակերպել է Սիրիայում Ռուսաստանի քողարկված գործողությունների նպատակը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը այն կարծիքն է հայտնել, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը Ռուսաստանի համար միայն քող է և երկրորդական նպատակ, իրականում Սիրիայում իր ռազմական գործողությունները ծավալելով Ռուսաստանը բոլորովին այլ նպատակներ հետապնդում: Այս մասին հաղորդում է «charter97.org»-ը՝ հղում անելով «The Times»ին:



«Սիրիայում Ռուսաստանի կողմից SA-15 և SA-22 երկիր-օդ հրթիռային համակարգերի, ինչպես նաև Սու-30 կործանիչների տեղակայումը պոտենցիալ սպառնալիք է ՆԱՏՕ-ի ուժերի համար: Սիրիական աերոդրոմներում մենք տեսնում ենք մի քանի առաջադեմ ՀՕՊ համակարգեր, որոնք նախատեսված չեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար։ Ես ԴԱԻՇ-ի մոտ չեմ տեսել որևէ ինքնաթիռ, որը պահանջում է SA-15 և SA-22: Ռուսաստանը փորձում է Միջերկրական ծովի արևելյան մասում օտարման գոտի ձևավորել։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի գլխավոր նպատակը իր հասանելիության պահպանումն է սիրիական Տարտուս նավահանգստին և աջակցությունը նախագահ Բաշար Ասադին: «Դրանից հետո ես մտածում եմ, որ նրանք որոշ աշխատանք կանեն «Իսլամական պետության» դեմ, որպեսզի այդ կերպ :լեգիտիմացնեն իրենց մոտեցումը Սիրիայի հարցում», - ասել է ամերիկացի գեներալը: