Կրակահերթ

Կրակահերթ

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի որդուն՝ Վարդան Նիկոյանին, որը նախկինում վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր, ներկայում՝ Վաչե Գաբրիելյանի նախարարության աշխատակազմի ղեկավարը, հարցրինք՝ ստացվո՞ւմ է աշխատել գործող կառավարությունում, որի ղեկավարը Տիգրան Սարգսյանի հայտնի հակառակորդն է:



Ուսյալ երիտասարդը, անգիր արած, մի շնչով շարեց. «Ես հանրային կառավարման մասնագետ եմ, ես իրականացնում եմ զուտ մասնագիտական գործունեություն, իմ պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, ես քաղաքացիական ծառայության պաշտոն եմ զբաղեցնում, ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ»:
: