Էդմոն Մարուքյանը դանդաղ է շտապում

Էդմոն Մարուքյանը դանդաղ է շտապում

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը մինչեւ տարեվերջ հանդես կգա որպես կուսակցություն: Չնայած խոսակցություններ կային, որ նախաձեռնությունը ֆինանսական խնդիրների ու մարդկային ռեսուրսի սակավության պատճառով դանդաղ է քայլեր անում, սակայն իրազեկ աղբյուրից տեղեկացանք, որ վերջերս հովանավորներ են հայտնվել ու պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց գաղափարների իրագործմանը: Նախաձեռնությունը գրասենյակ է վարձել Երեւանի ամենաթանկ տարածքներից մեկում՝ Բաղրամյան 1 հասցեում, եւ պլանավորում է գրասենյակներ բացել մարզերում: Բանակցություններ կան նաեւ փորձագիտական շրջանակների հետ, եւ չի բացառվում, որ առաջիկայում հայտնի փորձագետներ հանդես գան նախաձեռնության անունից: