«Ոչ»-ի ճակատում անձնական նեղացվածություն ունեցող մարդիկ են. Վահրամ Բաղդասարյան

«Ոչ»-ի ճակատում անձնական նեղացվածություն ունեցող մարդիկ են. Վահրամ Բաղդասարյան

«Ես կասեմ, որ ժամանակավոր անդորր է, առայժմ և գնահատական տալը հիմա բարդ է։ Սա հետախուզակա՞ն ժամանակաշրջան է, թե՞ իրոք հասկացել են ուր են գնում, ինչի համար, համենայն դեպս համբերեք մի երկու-երեք օր, ինձ թվում է, որ արդեն պարզ կլինի այդ ամենը։ Մենք որևէ մեկ անգամ չենք ասել, որ պատերազմն ավարտվում է».- հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին նման կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս «վտանգավոր» բառով է հատկանշում սահմանային լարված իրավիճակը. «Գիտեք ինչ է, երբ միանգամից է մահանում, ասում են փրկվեց այդ մարդը, երբ որ սկսում է դանդաղ մահանալ, դա բավականին շատ վատ երևույթ է։ Մտածում եմ, եթե պատերազմ պետք լիներ, ինձ թվում է կարելի էր միանգամից այդ պատերազմն անել և ավարտել։ Բայց քանի որ մենք չենք ցանկանում պատերազմ և Ադրբեջանն էլ չի ցանկանում, որովհետև նա ի վիճակի չի պատերազմ անելու, իսկ մենք չենք ցանկանում, քանի որ մենք հաղթանակած կողմ ենք, մեզ պատերազմ պետք չի: Համենայն դեպս համոզված եմ, որ լայնածավալ գործողություններ չեն ծավալվել։ Միջազգային արձագանքը կարող եմ ասել, որ առայժմ դժգոհություն կա, որովհետև նրանք դեռ չեն անում հավասարության նշաններ, և մենք պահանջում ենք և բազմիցս բարձրաձայնել ենք, որ մասնագիտական հանձնաժողովներ են պետք հետազոտություններ կատարելու, որպեսզի վերջնական գնահատական տան, ով է ագրեսորը, ով է տեռորիստը, և ով է այս խոչընդոտներ ստեղծողը»:



Սահմանային լարվածությունից անցում կատարելով ներքաղաքական «լարվածությանը»՝ «Ոչ»-ի ճակատի վերջին հանրահավաքներին, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ճակատում լուրջ քաղաքական խմբավորումներ չի տեսնում. «Հիշու՞մ եք մի որևէ միջոցառում, որտեղ մարդիկ, կամ մարդկային խմբեր չհավաքվեն: Ես խնդրում եմ գնահատակնների մեջ զգույշ եղեք: Այնտեղ չկա քաղաքական ուժ, չկան քաղաքական գործիչներ այդպիսի խմբավորված, կա մարդկային գործոն, կան մարդիկ, որոնք հավաքված են իրենց անձնական նեղացվածությունը արտահայտում են որոշ անձերի նկատմամբ: Որքովհետև այն սահմանադրությունը, որը միջազգային հանրությունը միանշանակ տալիս է իր գնահատականը՝ դրական գնահատականը, և մինչև այսօր նման գնահատականի որևէ փաստաթուղթ չի արժանացել այնպիսի դրական գնահատականների, բնականաբար ես դա պարզապես աբսուրդ եմ համարում: Ասում եք «Ոչ», դուք ասեք «Ոչ»-երի տարբներ ճակատներ, որոնք իրար հակասում են, իրենք իրենց մեջ էլ են իրենց հակասում, և նման մարդիկ բնականաբար շատ կլինեն: Եթե չլինեին նման հավաքներ, ես ինձ շատ վատ կզգայի, չի կարող ամեն ինչ անցնել միաձայն, Ազգային ժողովում էլ չի կարող միաձայն անցնել».- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը: