Է. Նալբանդյանը և Ն. Բորդյուժան քննարկել են շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրներ

Է. Նալբանդյանը և Ն. Բորդյուժան քննարկել են շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրներ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային։



Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին և քննարկեցին Կազմակերպությունում Հայաստանի նախագահությանը վերաբերող հարցեր:



Ի լրումն անցյալ շաբաթ Նյու Յորքում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպմանը քննարկված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակին` զրուցակիցներն անդրադարձել են իրադրության առնչվող խնդիրներին։



Կողմերը բարձր են գնահատել Հայաստանում կայացած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները։