Մեր օլիգարխները կմնան «մատ ծծելու» տխուր փաստի առաջ

Մեր օլիգարխները կմնան «մատ ծծելու» տխուր փաստի առաջ

ՀԷՑ-ի վաճառքը ոնց որ թե դիտարկվում է որպես փրկության խարիսխ: Բայց հավանաբար իշխանությունն էլ տեղյակ է, որ այն ձեռնոց է՝ նետված հայ օլիգարխներին:



Ինչքան էլ մեզ սիրտ տանք, որ հայ գործարարի ձեռքն է անցել այդ օբյեկտը, չպետք է մոռանալ, որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի «ջուրը խմած ու այդ ջրով զորացած» գործարար է, ով առաջին հերթին հենց Ռուսաստանի բարի կամքով է Հայաստանում:



Մնացածը՝ մտերիմ է Հովիկ Աբրահամյանին, ընդառաջել է Հայաստանի իշխանություններին զուտ էկզոտիկ տարրեր են:



Հիշենք, որ և Ռուսաստանը, և Եվրոպան անջատեցին ֆինանսական ներարկման կաթիլային սիստեման, իսկ դա նշանակում է, որ հայաստանյան օլիգարխիան մնացած առանց սնուցման: Իսկ թե ինչ է լինում նման դեպքում, բոլորի համար պարզ է:



Շուտով միջինին զուգահեռ կսկսվեն խոշոր օլիգարխների ցնցումային պահերը և իրար հերթ չտալով «կոտրած տաշտակի առաջ կկանգնեն» մեր օլիգարխները:



Այս ֆոնի վրա ունենք Ռուսաստանից Հայաստան «իջեցված» գործարարներ, ովքեր իրենց ձեռքն են վերցրել ու էլի կվերցնեն սնուցման շատ աղբյուրներ, ու մեր օլիգարխները կմնան «մատ ծծելու» տխուր փաստի առաջ:



Կարծում եմ, խուճապը, որ առաջացել է մեր օլիգարխների մեջ, որոնք վկայում են տարբեր աղբյուրներ, վկայություն է, որ «հանրության վզին նստելու ու արյուն քաշելու» պարազիտային քաղաքականությամբ երկար չեն կարող մնալ նույն տեղում:



Ի վերջո առանց սնուցելու արյունն անսպառ չի… ու իրենք այն քաշելու անսպառ հնարավորություն չեն ունենա: 



Հասմիկ Բաբաջանյան