Այսօր մեկնարկում է Դոնբասի շփման գծից ծանր սպառազինության հեռացման գործընթացը

Այսօր մեկնարկում է Դոնբասի շփման գծից ծանր սպառազինության հեռացման գործընթացը

Այսօր` հոկտեմբերի 5-ից Ուկրաինայի զինված ուժերը սկսել են մինչև 100 տրամաչափի ծանր սպառազինության հեռացումը Դոնբասի շփման գծից: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով Հակաակաբեկչական օպերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Ստելմախի հայտնած տվյալներին:
«Տեխնիկան և պառազինությունները հեռացվում են առնվազն 15 կմ հեռավորության վրա: Ընդհանուր առմամբ, այս գործընթացը կտևի 41 օր, և այդ ժամանակահատվածում դիսլոկացիայի վայրեր կտեղափոխվեն Т-64 և Т-72 տանկեր, ինչպես նաև Д-48 և Д-44 հակատանկային հրանոթներ», - հայտարարել է Ստելմախը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Դոնբասի շփման գծից տանկերի հեռացմանը ձեռնամուխ եղավ ԼԺՀ ժողովրդական միլիցիան: