Վարման կարգի վերաբերյալ ոչ ոք ձայն չխնդրի․ քվեարկությունը հետաձգվեց մեկ ժամ 20 րոպեով

Վարման կարգի վերաբերյալ ոչ ոք ձայն չխնդրի․ քվեարկությունը հետաձգվեց մեկ ժամ 20 րոպեով

«Մի փոքր ավելի ջանադիր»,-կոչ արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ դահլիճ շտապող պատգամավորներին։ Նրանք շտապում էին դահլիճ՝ մասնակցելու Սահմանադրության նախագծի քվեարկությանը։



Վարման կարգով եկույթ ունեցավ ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը։ Վերջինս նշեց, որ իրենց սկզբունքային առաջարկների մի մասը չի ընդունվել, ուստի ՕԵԿ-ը չի կարող կողմ լինել այս նախագծին։ Ապա նա առաջարկեց 20 րոպե ընդմիջում։ 



«Էդ ի՞նչ հարցեր պիտի քննարկեք, որ ընդմիջում եք ուզում»,-քթի տակ զարմացավ Գալուստ Սահակյանն ու հայտարարեց 20 րոպե ընդմիջում։



Այնուհետև Գալուստ Սահակյանը զգուշացրեց, որ վարման կարգի վերաբերյալ որևէ մեկը ձայն չխնդրի, քանի որ նախատեսված չէ, և նշեց, որ քվեարկությունը կկայանա մեկ ժամ անց, քանի որ 20 րոպե հետո արդեն ընդմիջման ժամն է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ