ԱԺ-ում իրարանցում է, ՀՀԿ-ական կոճակ սեղմողները՝ նյարդային

ԱԺ-ում իրարանցում է, ՀՀԿ-ական կոճակ սեղմողները՝ նյարդային

Ազգային ժողովի հերթական քառօրյան այսօր մեկնարկել է առանձնապես բուռն մթնոլորտում, քանի որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության նախագիծը այսօր պետք է քվեարկության դրվի։ Խորհրդարան են ժամանել գրեթե բոլոր մականունավոր պատգամավորները, ՀՀԿ-ական կոճակ սեղմողները, որոնք կազմ-պատրաստ, խրամատներում սպասում են քվեարկության ժամին, ոմանք էլ ժամանակը սպանում խորհրդարանի միջանցքներում։



Սակայն, ինչպես երեւում է, նրանց իսկական փորձություն է սպասվում, ժամը 13-00-ին, երբ Գալուստ Սահակյանը պատգամավորներին հրավիրեց դահլիճ՝ նախագիծը քվեարկելու ՕԵԿ-ը քսան րոպե ընդմիջում վերցրեց՝ թերեւս հույս ունենալով, որ պատգամավորները այդքան չեն դիմանա եւ կլքեն խորհրդարանի շենքը։ Սա նյարդայնացրեց ՀՀԿ-ական կոճակ սեղմողներին, որոնք փնթփնթալով լքեցին դահլիճը։ Սակայն կավարտվի ոչ թե քսան րոպեից, այլ հերթական ընմիջումից հետո՝ 14.30-ին, այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահը։Հենց այդ ժամին էլ նախագիծը կդրվի քվեարկության, եթե այլ ուժի ներկայացուցիչ ընդմիջում չպահանջի։



Ի դեպ, սա այն հազվադեպ օրերից է, երբ ԱԺ մականունավորներն այսքան երկար մնացել են խորհրդարանում, սովորաբար նրանք ծլկում են գրանցվելուց անմիջապես հետո։