Ռուսաստանը «պրիզնատ է եկել»

Ռուսաստանը «պրիզնատ է եկել»

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների կողմից թուրքական օդային տարածքը խախտելու փաստը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով ռուսաստանյան արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի քարտուղար Իգոր Միտյակովի հայտարարությանը:



«Իրոք, նման միջադեպ տեղի է ունեցել: Շաբաթ օրը նման զրույց է եղել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի և Թուրքիայի ԱԳՆ փոխղեկավարի միջև: Մեզ պատմել են այդ միջադեպի մասին, հանձնել են համապատասխան վերջնագիր», - ասել է Միտյակովը: Նրա հաղորդած տվյալներով, այդ առիթով Մոսկվայում թուրքական դեսպանատան ռազմական աթաշեությանը բացատրություններ են տրվել: