Ովքե՞ր են Աժ-ում Սահմանադրության նախագծին ձեռնպահ քվեարկածները. Արդյունքները հայտնի են

Ովքե՞ր են Աժ-ում Սահմանադրության նախագծին ձեռնպահ քվեարկածները. Արդյունքները հայտնի են

Ազգային ժողովում քիչ առաջ կայացավ Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրության նախագծի քվեարկությունը: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախագծին կողմ է քվեարկել 104 պատգամավոր, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3:



Ի դեպ, ձեռնպահ քվեարկած պատգամավորները «Օրինաց երկիր» խմբակցությունից են: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ քանի որ իրենց առաջարկների մի մասը ընդունվել էր, բարոյական չէր լինի, որ ամբողջ խմբակցությունը դեմ քվեարկեր սահմանադրության նախագծին, ուստի որոշել են ազատ թողնել քվեարկությունը: Ըստ այդմ՝ Հեղինե Բիշարյանը եւ Իշխան Խաչատրյանը դեմ են քվեարկեն նախագծին, իսկ Լեւոն Դոխոլյանը, Մհեր Շահգալդյանը եւ  Հովհաննես Մարգարյանը՝ ձեռնպահ: