Ովքե՞ր էին, որ «դեմ ըլլալով» կողմ եղան նոր Սահմանադրությանը

Ովքե՞ր էին, որ «դեմ ըլլալով» կողմ եղան նոր Սահմանադրությանը

Քիչ առաջ 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ խորհրդարանում ընդւունվեց Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը։



Նախագծին կողմ քվեարկողներից էին նաև մի շարք «արմատական» ընդդիմադիրներ, ովքեր իրենց կարգավիճակով գոնե ընդդիմադիր են և ներկայացնում կամ ներկայացրել են ընդդիմադիր խմբակցություն՝ «Ժառանգությունը»։ Այդ պատգամավորներն են՝ «Ժառանգություն» խմբակցությունը վերջերս լքած «թունդ ընդդիմադիր» Ռուբիկ Հակոբյանը, «Ժառանգության» անդամ հանդիսացող, բայց այդ խմբակցության անունից չներկայացող մեկ այլ «թունդ ընդդիմադիր» Ալեքսանդր Արզումանյանն ու «Ժառանգություն» խմբակցության փաստացի անդամ Թևան Պողոսյանը։



Նշենք, որ վերոնշյալ երեք պատգամավորներն էլ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպած պատգամավորներից են։ Իսկ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ներկա գտնվելով դահլիճում, չքվեարկեց առհասարակ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ