Համարյա չեմպիոն դարձած մեր շախմատիստ պատգամավորները թենիս էլ վատ չեն խաղում

Համարյա չեմպիոն դարձած մեր շախմատիստ պատգամավորները թենիս էլ վատ չեն խաղում

Հայ շախմատիստ պատգամավորներից բաղկացած թիմը արդեն վերադարձել է Մոսկվայից, որտեղ մասակցում էին շախմատի միջխորհրդարանական մրցաշարի։ Նրանք վերադրձել են բավականին ներկայանալի արդյունքներով։ Հայ պատգամավորները թիմային պայքարում գրավել են երկրորդ տեղը, իսկ Աղվան Վարդանյանն էլ անհատական պայքարում զբաղեցրել է երրորդ տեղը։ Հայաստանի թիմը ներկայացնում էին Տաճատ Վարդապետյանը, Աղվան Վարդանյանը, Արայիկ Հովհաննիսյանն ու Լյովա Խաչատրյանը։



Թիմի ավագ Տաճատ Վարդապետյանը, սակայն, կարծում է, որ Աղվան Վարդանյանը կարող էր հեշտությամբ երկրորդ հորիզոնականը գրավել։ Նշենք, որ մրցակից պատգամավորները ոչ միայն ԱՊՀ, այլև Եվրամիության երկրներից էին։



«Բավական հաջող ելույթ էր, չնայած պետք է նշեմ, որ ավելի բարձր նվճումներ էլ կարող էինք ունենալ։ Անհատական տեղերից երրորդ տեղը գրավեց մեր Աղվան Վարդանյանը, ով ռեալ հնարավորություն ուներ երկրորդ հորիզանոկանաը զբղեցնելու Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ Ժուկովից հետո։ Իսկ թիմային պայքարում գրավեցինք երկրորդ տեղը»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց պարոն Վարդապետյանը։ Վերջինս ԱԺ-ի լավագույն շախմատիստներից է և որպես շախմատիստ պատգամավոր առավել հայտնի դարձավ, երբ Երևանում պարտության մատնեց աշխարհահռչակ գրոսմայստեր Մագնուս Կարլսենին։ Վարդապետյանը, սակայն, Մոսկվայում չի խաղացել, այլ հանդես է եկել սոսկ որպես թիմի ավագ։



Նա նշեց, որ մրցակիցները բականին ուժեղ էին, թեպետ կային նաև թույլ մրցակիցներ․ «Համենայնդեպս, Հայաստանի շախմատային համբավը հայ խորհրդարանականները կարողացան բարձր պահել»։



Վարդապետյանի խոսքով՝ միայն շախմատի մրցաշար չէր այնտեղ անցկացվում այլ նաև ֆուտբոլի, բատմինտոնի, սեղանի և մեծ թենիսի մրցաշարեր խորհրդարանակնների միջև։
«Նաև մենք համոզվեցինք, որ հաջորդ տարիներին կարելի է ավելի բազմակողմանի սպորտաձևերով հանդես գալ, մեր տղաները ընկերական հանդիպումների ժամանակ ապացուցեին, որ նրանք չեն զիջում նաև սեղանի թենիսով մնացած երկրների ներկայացուցիչներին, շախմատի երկրորդ հորիզոնականն իսկապես պատվաբեր էր թիմայինով»,-ասաց ԱԺ-ի «շախմատի արքան»։



Նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՌԴ պետդումայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը։ Հարցին՝ արդյոք արդա՞ր էր նրա հաղթանակն ու կա՞ր այնպիզի զգացում, որ Մոսկվայում «դաշտի տերերն» ունեն առավելություն, Վարդապետյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անցել է արդար մրցապայքարում, և Ժուկովն իսկապես շատ ուժեղ մրցակից էր, ով շախմատի գծով սպորտի վարպետ է և իր բոլոր պարտիաներն ավարտել է հաղթանակով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ