Դեկտեմբերի սկզբին կանցկացվի Սահմանադրության հանրաքվեն

Դեկտեմբերի սկզբին կանցկացվի Սահմանադրության հանրաքվեն

Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագիծը կուղարկվի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որից հետո 55-60 օրվա ընթացքում կնշանակվի հանրաքվեի օրը: Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ ՀՀ նախագահն այդ մասին կհայտարարի մոտ օրերս: Ըստ նրա՝ հանրաքվեն տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի առաջին շաբաթում։



«Մոտակա օրերս նախագահը կհայտարարի, քանի որ դա այդքան երկար գործընթաց չէ: Միգուցե նա ևս մեկ անգամ կխորհրդակցի քաղաքական ուժերի հետ և կհայտարարի, թե երբ կլինի հանրաքվեն»,- ասաց պարոն Բաղդասարյանը:



Հարցին՝ հնարավո՞ր է նախագահը ինչ-ինչ պատճաներով չընդունի այս նախագիծն ու այն հետ ուղարկի, Բաղդասարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններ նախագիծը հետ չի ուղարկի նորից Ազգային ժողով, քանի որ նախագծի վերջնական տեքստն արդեն ներկայացված է եղել նախագահին և քվեարկության է դրվել նրա հավանությանն արժանացած տարբերակը:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ